74471 դիտում
22:28 27-03-2017
Վաղվանից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել. Թբիլիսին տոնում է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել:
Թբիլիսին մարտի 26-27-ը տոնում է Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը:
Ինչպես հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանում, կիրակի՝ մարտի 26-ին, վերակառուցած Աղմաշենեբելի պողոտայի հետիոտնային գոտում թեմատիկ դեկորացիաներ կտեղադրվեն: Ողջ օրվա ընթացքում «եվրոպական փողոցի» հյուրերին խոհարարական ակադեմիայի շեֆ-խոհարարների պատրաստած վրացական և եվրոպական խոհանոցի ուտեստներ կառաջարկվեն:
Ժամը 12-ից non-stop ռեժիմով ելույթ կունենան վրացի դիջեյներ: Երկու հատուկ մանկական խաղահրապարակներում երեխաների համար թեմատիկ խաղեր և զվարճանքներ կկազմակերպվեն: Մասնավորապես, ավելի մեծ երեխաները դրանցից մեկում կսովորեն ճամպրուկ հավաքել ճամփորդելու համար, անհրաժեշտ տեղեկատվություն կստանան պետական սահմանի հատման կանոնների մասին: Օրը կավարտվի տոնական համերգով:
Մարտի 27-ին Եվրոպայի հրապարակում վիզայի ազատականացման պատվին ինստալացիա կներկայացվի՝ Վրաստանի և Եվրամիության դրոշների լուսավորում, և տոնական մեծ գալահամերգ կանցկացվի: Դրան կմասնակցեն հայտնի կոլետկտիվներ և մենակատարներ: Եվրոպայի հրապարակի համերգը կմեկնարկի ժամը 21:00-ին:
[b]Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.[/b]
Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդթվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվելու:
90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5 տարի չի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում:
Վրաստանի քաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:
Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:
[b]Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել[/b]
Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած ևարտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը,
Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը:
[url=https://jam-news.net/?p=27131&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
10:31 14-09-2023
5,200 դոլարի դիմաց կազմակերպել են քաղաքացիների անօրինական միգրացիան Շենգենյան գոտու երկրներ․ ԱԱԾ բացահայտումը
2383 դիտում
18:48 25-08-2024
Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ. ԱԳՆ պարզաբանումը
Այս բաժնից
589 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
619 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1237 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN