3178 դիտում
19:20 07-04-2017
Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը
Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներմուծման մասին օրինագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 521 պատգամավոր, 75-ը դեմ է արտահայտվել, 36-ը ձեռնպահ են մնացել: Որպեսզի առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ մտնի, փաստաթուղթը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը:
Առանց վիզայի ռեժիմի ներմուծման մասին բանակցություններն Ուկրաինան և Եվրամիությունը սկսել են դեռևս 2008թ-ին: 2015թ-ին Եվրահանձնաժողովը 2015թ-ին հայտարարել է, որ Ուկրաինան կատարել է իր վրա վերցրած պարտավորություններն ու հաջողությամբ անցել է առանց վիզայի ռեժիմի նախապատրաստական փուլը:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել արդեն հունիսից:
Նշենք, որ 2017թ-ի մարտի 28-ին Եվրոպայի երկրների հետ առանց վիզայի ռեժիմ է մտցվել Վրաստանի քաղաքացիների համար:
[url=https://jam-news.net/?p=30193&lang=hy]JamNews[/url]
Նմանատիպ նյութեր
3947 դիտում
13:45 07-07-2016
Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանի ու Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմը
2499 դիտում
19:27 29-11-2016
Եվրախորհրդարանը հունվարին կքննարկի Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը
2493 դիտում
18:53 06-04-2017
Եվրախորհրդարանը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին օրինագիծ է ընդունել
Այս բաժնից
1792 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
943 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
868 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին