211652_close_icon
views-count37003 դիտում article-date 22:35 12-08-2014

Շտապ. նախնական տեղեկություններով՝ Վայոց Ձորի մարզ դիվերսանտների նոր խումբ է ներխուժել, ինչի հետևանքով տագնապ է հայտարարվել. ԼՐԱՑՎԱԾ

Նախնական տեղեկություններով՝ Վայոց Ձորի մարզում նոր դիվերսանտներ են ներխուժել: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Սերս գյուղի բնակիչները: Նրանք փոխանցեցին, որ իրենք չգիտեն՝ լուրն ամբողջությամբ համպաատասխանում է իրականությանը, թե ոչ, բայց ամեն դեպքում տագնապ է հայտարարված: Վերջիններիս խոսքով, այս պահին իրենց տարածքում եւս որոնողական աշխատաքներ են տարվում: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color][/b]ը փորձեց զրուցել Սերս գյուղի գյուղապետ Տիգրան Մալխասյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում: [b]Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Վայոց Ձորի մարզի իրավապահ համակարգի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ դիվերսանտների նոր խմբի ներխուժման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ գյուղում դրանք տարածել են գյուղաբնակները, որոնց բարեկամները ծառայում են իրենց մարզի զորամասում եւ պատճառաբանել են, թե զորամասից չեն կարողանում դուրս գալ, քանի որ տագնապ է հայտարարվել դիվերսիոն խմբի ներթափանցման պատճառով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատկան մարմիններն արդեն գիտեն կեղծ տեղեկատվությունը տարածողներին: Վերջիններս, կարծում ենք, հասարակությանն ու լրատվամիջոցներին ապակողմնորոշելու համար գոնե իրենց խղճի առաջ պատասխան կտան:[/b]

Նմանատիպ նյութեր