211652_close_icon
views-count19107 դիտում article-date 23:58 01-05-2014

Հայտարարվել է տագնապ. զինվորականները, փրկարարներն ու ոստիկանները Արենի գյուղի սահմանամերձ տարածքում որոնում են զորամասի զինվորականին. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել է Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս է եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է՝ չկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորականներին օգնության են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատները: Կան կասկածներ, որ զինվորականը ջրահեղձ է եղել, բայց նաև չի բացառվում, որ նա մոլորվել է և նրան հայտնաբերելուց հետո հանգամանքերը կպարզվեն: *** Մայիսի 2, 10:42 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ողջ գիշեր որոնողական աշխատանքները շարունակվել են, իսկ արդեն առավոտյան գյուղ են ժամանում ջրասուզակները, որպեսզի լճում փնտրեն զինվորականին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն է:

Նմանատիպ նյութեր