5483 դիտում
16:25 19-02-2016
Թող լինի առանձին Արագածի մարզ և առանձին «ոտն»-ի մարզ, առանձին «Գեղար»-ի մարզ և առանձին՝ «ունիք»-ի մարզ». Փաշինյանը հեգնում է ՏԿԱԻՆ-ի բաժանումը
Ահա, վերջապես, ժողովրդի պահանջն ի կատար է ածվում, և ՏԿ-ն անջատվում է ԱԻ-ից, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլև պաշտոնից չազատել Արմեն Երիցյանին: Այս մասին կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անելով մեկ այլ բառախաղ. «Կա նախարարությունները միացնելու և հետո դրանք հանուն ազգային նպատակների կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, Կրթության և գիտության նախարարությունը առանձնացնել և ինչպես տարիներ առաջ` դարձնել Կրթության նախարարություն, լուսավորության..: Աշոտյանին նշանակել կրթության նախարար, Մկրտչյանին` լուսավորության: Կարելի է կիսել Էկոնոմիկայի նախարարությունը, դարձնել` Էկոնոմիկայի և Առևտրի: …Ի դեպ, ասում են` մի քանի մարզ նույնպես տալու են Դաշնակցությանը և սրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյուկտուրային: Բայց ինչո՞ւ գնալ նման լուծումների: Չէ՞ որ կարելի է մարզերը, թող լինի առանձին Արագածի մարզ և լինի առանձին «ոտն»-ի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին «ունիք»-ի մարզ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատ կառուցողական է տրամադրված և կառուցողական ելույթ է ունենալու ոչ միայն ՀՀԿ-ի ու Դաշնակցության տոնը չփչացնելու համար, այլ որովհետև համոզված է, որ նախորդ մի քանի ելույթներից հետո հայ ժողովուրդն ու աշխարհասփյուռ հայությունն անհամբեր սպասում է կայացվող որոշմանը` այն է` արտակարգ և տարածքային նախարարությունը կիսելուն, որին «ժողովուրդը սպասում է վաղուց և խորը կսկիծով»:
«Համոզված եմ` այն վճռական դեր պետք է ունենա բազմաչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար»,-հեգնեց Ն. Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
21:45 11-12-2015
Թող Ամանորը անվտանգ լինի. ՀՀ ՏԿԱԻՆ
16151 դիտում
14:05 03-09-2016
Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
661 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
769 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված