211652_close_icon
views-count6177 դիտում article-date 13:52 05-08-2014

Անկախ պաշտոնի գայթակղիչ լինելուց՝ ես ծառայող մարդ եմ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՔԿՀ վարչության պետ նշանակվելու մասին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետի պաշտոնում շրջանառվում է նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածությունը: SHAMSHYAN.com-ը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ, ով նշեց, որ ինքը դեռ նման առաջարկ չի ստացել: Հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնի, թե ոչ, արձագանքեց. «Ես ծառայող մարդ եմ, որտեղ երկրի նախագահը ինձ տեսնի, այնտեղ էլ կծառայեմ: Բայց անկախ պաշտոնի գայթակղիչ լինելուց՝ ինձ ոչ մի պաշտոն չի գայթակղում»: Հիշեցնենք, որ ՔԿՀ-ից հայտնել էին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին ժամանակավորապես փոխարինում է վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Այդ պաշտոնում շրջանառվում է նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը, ով SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ մինչեւ այս պահը նման առաջարկ չի ստացել: Հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կընդունի՞, թե՞ ոչ, արձագանքել էր. «Այս պահին չեմ կարող ասել: Իսկ եթե նման առաջարկ լիներ, անպայման կասեի դա. թաքցնելու տեղեկություն չէ»:

Նմանատիպ նյութեր