211652_close_icon
views-count7178 դիտում article-date 16:08 18-04-2014

Ինչու՞ եք ինձ ուզում նշանակել մարզպետի պաշտոնում. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ մարզպետ նշանակվելու մասին

Չկա մի պաշտոն, որտեղ ես ինձ չկարողանայի դրսեւորել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն էլ նոր կառավարությունում նոր պաշտոնում նշանակվի: «Այս ընթացքում ոչ մի առաջարկ չեմ ստացել»,- ավելացրեց նա: Հարցին, թե իր ներուժը այս պահին համապատասխա՞ն վայրում է օգտագործվում, թե՞ ավելի համապատասխան պաշտոններում կարող է ծառայեցվել, ասաց. «Ավելի ճիշտ կլինի, որ անհամեստ դրսեւորում հիմա չցուցաբերեմ, թե ես իմ ներուժը ինչքան եմ գնահատում: Դե, հիմա ես աշխատում եմ: Չէի ասի, թե իմ ներկայիս գործը իմ ներուժից շատ ցածր է կամ բարձր: Ամեն դեպքում, նախագահի խորհրդականի պաշտոնը բավականին բարձր պաշտոն է: Կարող եմ ավելացրել, որ չկա մի պաշտոն, որտեղ ես ինձ չկարողանայի դրսեւորել»: Դիտարկմանը, թե շատ է շահարկվում Արարատի մարզպետի փոփոխության հարցը և հնարավո՞ր է՝ նա կրկին անցնի մարզպետի պաշտոնին, ասաց. «Ինչու՞ եք ինձ ցանկանում կրկին ուղարկել այնտեղ: Ես այդ պաշտոնում երկար տարիների փորձ արդեն ունեմ»,- եզրափակեց խոսքը Ալիկ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր