211652_close_icon
views-count19213 դիտում article-date 14:09 05-02-2016

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Պատկերացնում եմ այդ աշխատանքը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե հնարավոր է՝ ինքը նշանակվի ԱԱԾ-ի տնօրեն: «ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ նշանակման հարցով մինչեւ այս պահը ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ինձ մոտ նման թեմա չի շոշափվել»,- նշեց Ա. Սարգսյանը: Դիտարկմանը, թե այդ պաշտոնը հոգեհարազա՞տ է իրեն, թե՞ ոչ, ասաց. «Դե, ես այդ համակարգում երբեք չեմ աշխատել եւ չեմ կարող ասել՝ հոգեհարազատ է, թե ոչ: Բայց պատկերացնում եմ այդ աշխատանքը: Իմ կենսագրությունը գիտեք՝ ոստիկանությունում եմ եղել եւ մարզպետ»,- ավելացրեց նա:

Նմանատիպ նյութեր