Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ ՔԿՎ պետ նշանակվելու մասին
Նախօրեին մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, թե ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն արձակուրդից վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացրել: Ավելին, նրա փոխարեն այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին:
Լուրի իսկությունը ճշտելու համար [b]SHAMSHYAN.com[/b]-ը նախ զանգահարեց Հայկ Հարությունյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում, այնինչ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչեւ այս պահը նման առաջարկ չի ստացել:
Հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կընդունի՞, թե՞ ոչ, արձագանքեց. «Այս պահին չեմ կարող ասել: Իսկ եթե նման առաջարկ լիներ, անպայման կասեի դա, թաքցնելու տեղեկություն չէ»: