211652_close_icon
views-count28901 դիտում article-date 18:52 11-07-2014

Խոշոր ավտովթար Երևանում. «գոլդ» համարանիշներով Mercedes-ը հայտնվել է ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը18:00-ի սահմաններում Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 21 RR 001 համարանիշի և Toyota մակնիշի 18 UU 171 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում, կոտրելով բենզին լցնելու ավտոմատ սարքը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Այս պահին վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ուղարկվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված բենզալցակայանը պատկանում է Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վթարի վայր ժամանեց գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, ով վարում էր Porsche Panamera մակնիշի O 999 AH 99 ռուսական համարանիշի ավտոմեքենան, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենա, սակայն գեներալը չմոտեցավ վթարի վայրին, հեռվից նայեց և հեռացավ: Հավանաբար չէր ուզում, որպեսզի դեպքի վայրում ֆիքսվեր իր ներկայությունը: Դեպքի վայր են ժամանել ՃՏՀ քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Բաղդասար Սարգսյանը, ովքեր պարզել են, որ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Կայֆեջյանը, իսկ Mercedes-ը Երևանի բնակիչ 25-ամյա Հասմիկ Առնաուդյանը, ով գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Նախնական տվյալներով Mercedes E 320 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 3.650.000 դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 144.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր