211652_close_icon
views-count102573 դիտում article-date 20:18 15-01-2024

Գեներալ Հայկազ Բաղմանյանի վրա պարեկը ակտ է գրել․ մինչ այդ գեներալը պարեկներին ասել է․ «Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա իմ վրա բան կգրե՞ն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։ 

Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին  հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին հայտնում է, ասելով․ «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն» ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն էլ ինչ պարեկ, որ գեներալի վրա ակտ չգրի։ Պարեկ Գարիկ Մարտիրոսյանը առանց վարանելու ծոցագրպանից հանում է գրիչը, թղթապանակի միջից ակտը ու Հ․ Բաղմանյանի վրա ակտ է գրում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր