211652_close_icon
views-count28156 դիտում article-date 09:56 24-11-2015

«Շումախերական» ավտովթար գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի մոտ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վիրավորներին օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Renault Logan մակնիշի 233 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում, գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել և գետնին տապալել հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, այնուհետև բախվել Security Dream-ի տեսախցիկին, կոտրել այն և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի աշխատակիցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Renault-ն հաշվառված է Երևան քաղաքի Շերամի 108/1 հասցեում գործող «Արքայորդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և շահագործվում է «Նոյ» տաքսի ծառայության կողմից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր