211652_close_icon
views-count869 դիտում article-date 19:56 02-07-2014

Միջազգային ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Վճռաբեկ դատարան

Հուլիսի 2-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում հյուրընկալվեցին Երևանի պետական համալսարանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի, Վրաստանի և Սլովակիայի համալսարաններից ուսանողներ և ոլորտի մասնագետներ, որոնք հունիսի 30-ից հուլիսի 5-ը մեր երկրում մասնակցում են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի կազմակերպած՝ «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ամառային դպրոցի: Օտարերկրյա ուսանողների և հյուրերի հետ հանդիպեց ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները` Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ: Հանդիպման առաջին մասում Դավիթ Ավետիսյանը խոսեց Վճռաբեկ դատարանի դերի, նշանակության մասին, ըստ սահմանադրության, ըստ օրենքի Վճռաբեկ ատյանի կառուցվածքը և առանձնահատկությունները: Հյուրերի ծանոթացան Վճռաբեկ դատարանում քննության առնվող գործերի վիճակագրությանը, օրենքի միատեսակ կիրառության ապահովվման և իրավունքի զարգացման գործառույթների ապահովման գործում Վճռաբեկ դատարանի դերին: Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահը մանրամասն անդրադարձավ նաև Վճռաբեկ դատարանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման հարցերին: Բանախոսի ելույթից հետք տեղի ունեցավ նաև մասնագիտական քննարկում: Օտարերկրա ուսանողների հարցերը հիմնականում սահմանադրաիրավական խնդիրներին էին վերաբերում, մասնավորապես հարց հնչեց եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման հնարավորության վերաբերյալ: Պատասխանելով հարցին Դավիթ Ավետիսյանը նկատեց, որ նման անցումը նախ խաթարում է ձևավորված դատական կուռ համակարգը, նաև զրկում վճռաբեկ դատարանին օրենքի միատեսակ կիրառման հնարավորությունից: Միջազգային ամառային դպրոցի ներկայացուցիչների մյուս հարցադրումները ևս արժանացան պատշաճ և ուսանելի պատասխանների: Հանդիպում-դասախոսությունից հետո օտարերկրյա Բուհերի ներկայացուցիչների համար կազմակերպվեց նաև շրջայց Վճռաբեկ դատարանի շենքում:

Նմանատիպ նյութեր