Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ Արցախյան պատերազմի մասնակիցներն ու ազատամարտիկները վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է նաև որպես Երկրապահի օր, Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները, դպրոցականները ու պարզապես հաղթանակը արժևորող մարդիկ վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:
Նրանք շրջեցին պանթեոնի տարածքով, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին:
Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ին: 2002 թ-ին ՙՀայաստան՚ երկրապահական խմբի ջանքերի շնորհիվ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Ամեն տարի մայիսի 8-ին երկրապահները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելում են Եռաբլուր և տարբեր միջոցառումներ են անցկացնում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի