1518 դիտում
10:09 31-05-2014
Երեխաներին առաջին հերթին պետք է պաշտպանենք մեզանից․ 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Վաղը հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ինչպես բոլոր տոնական օրերը, դա եւս հատկապես վերջին տարիներին մենք նշում ենք մեծ շուքով։ Բոլոր պաշտոնյաները լալահառաչ տեքստերով ուղերձներ են հղում երեխաներին։ Այդ տեքստերում նաեւ կարեւորվում է կրթության, լավ սովորելու դերը։ Իրականում, սակայն, բոլորս այդ ուղերձների հեղինակների գլխովորությամբ անում ենք հակառակը։ Մենք երեխաների համար գնում ենք բուհական դիպլոմներ ու թեկնածուական ատենախոսություններ։ Մեր երեխաների՝ մեր կարծիքով բարօրության համար անում ենք այն ամենը, ինչը հակացուցված է երեխաներին։ Ինչը ոչ միայն չպետք է օրինակ ծառայի մեր երեխաների համար, այլեւ պետք է ներկայացվի որպես դատապարտելի, որպես ամենամեծ «չի կարելի»»:
Եթե անկեղծորեն ցանկանում ենք մեր երեխաների համար ապահովել բարեկեցիկ, արժանապատիվ ապագա, ապա նրանց պետք է պաշտպանենք առաջին հերթին մեզանից։ Մեր փոքրոգությունից։ Մեր եսասիրությունից ու եսասիրությունը երեխաների միջոցով արտահայտելու հիվանդագին մոլուցքից...
Աստված պահպանի աշխարհի բոլոր մանուկներին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
09:46 22-07-2014
Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները ձեռնտու են առաջին հերթին՝ Ռուսաստանին․ 168 Ժամ
7010 դիտում
10:09 06-07-2017
Բաքվում մինչ օրս խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ. «168 ժամ»
Այս բաժնից
1354 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով