35322 դիտում
22:42 19-10-2017
Պետրոս Հոկտանյան. Ես կամ, իսկ ի՞նչ կլինի մեզանից հետո. կայացավ «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 16-ին «Բոհեմ» թատրոնի բեմն առավել քան անկեղծ էր: Երիտասարդ գրող Պետրոս Հոկտանյանը նշում էր «Մեզանից հետո» գրքի ծնունդը:
Հեղինակը 31 տարեկանում իմանալով որ որդեգրված զավակ է, աննկարագրելի կապով կապվում է լքված երեխաների հետ: Նա սկսում է հաճախ այցի գնալ ու շատ արագ ընկերանում է նրանց հետ:
Գիրքը ծնվել է, որ գունավորի լքված երեխաների կյանքը: Այն իր առաքելությունը կատարեց ավելի վաղ, քան սպասվում էր:
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի փոքրիկ ընկերները, ովքեր առաջին անգամ առիթ ունեցան բեմ բարձրանալ ու ներկաներին հուզելու իրենց ասմունքով: ՀՕՖ աջակցման կենտրոնի սաները խոստովանել են, որ «Մեզանից հետո»-ն նրանց ստիպել է այլ կերպ նայել կյանքին:
«Գրքի ծնունդը բարդ ու խճճված պատմությունով է պայմանավորված: 31 տարեկանում իմացա, որ որդեգրված զավակ եմ, ինչը առիթ դարձավ մտորումների և հիմա նաև՝ գրքիս ծնունդի:
Երեխան միակն է, ով անցյալ չունի: Նա ունի ներկա ու ապագա: Անցյալը մենք ունենք, մեծերս»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հեղինակը:
Գրքի շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել էր կենդանի լեգենդ Գուժ Մանուկյանն, ով ևս ընթերցել է երիտասարդ հեղինակի գործերից:
14 տարեկանից ստեղծագործել սկսած հեղինակին ինքն իրեն գրող չի համարում: Շնորհանդեսն էլ ավելի տոնական դարձավ «The Band» խմբի ելույթներով:
Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը հեղինակը կտրամադրի մանկատան սաներին:
«Մեզանից հետո» Ֆիլմը նվիրվում է մեր վաղվա օրը կերտողներին, ովքեր կյանք են հաղթել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12379 դիտում
21:45 06-11-2017
Գրողների տանը կայացավ Խաչիկ Մանուկյանին նվիրված «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
18585 դիտում
12:46 17-03-2018
Գրողների միության տանը կայացավ Մարո Երկնափեշյանի «Դարձ ի շրջանս յուր» 3-րդ գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am