211652_close_icon
views-count23344 դիտում article-date 12:16 21-04-2015

Ինչ ավտոմեքենա է վարում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ինչ երգեր է լսում մեքենայի մեջ և ինչու է 115,000 դոլարանոց մեքենան փոխարինել 40,000 դոլարանոց մեքենայի հետ

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ներկա դրությամբ վարում է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը: Նա նշեց, որ այս մեքենայի հիմնական առվելությունը նրանում է, որ շատ ճկուն է: «Մի տեսակ մանևրային է: Ավելին` շատ թեթեւ է եւ շատ քիչ բենզին է ծախսում ու նաեւ շատ հարմարավետ է»,- ներկայացրեց պատգամավորը: Արագած Ախոյանն ընդգծեց, որ նաեւ շատ թանկարժեք մեքենաներ է ունեցել, որոնց շուկայական գինը հասել է 115,000 ԱՄՆ դոլարի, բայց բոլորը փորձարկելով՝ հասկացել է, որ գերադասում է Toyota Camry-ն: Դիտարկմանը, թե ավտոմեքենան իր համար փոխադրամիջո՞ց է, թե՞ շքեղություն, արձագանքեց. «Ես մեքենա շատ եմ սիրում, բայց մեր աշխատանքի մեջ այն պետք է լինի նաեւ հարմարավետ եւ ներկայանալի: Դրանք պատգամավորի համար շատ կարեւոր են, բայց ամենակարեւորը չեն: Կարեւորը, որ մարդ իր շեշտված առավելությունը մյուսների նկատմամբ չընդգծի, այլ լինի այն կերպարի մեջ, որի մեջ կցանկանա տեսնի ժողովուրդը»: Պատգամավորը նշեց, որ մեքենան վարում է ինքը, բայց անհրաժշտության դեպքում դիմում է վարորդի օգնությանը, իսկ մեքենայի մեջ հիմնականում լսում է ազգագրական եւ ժողովրդական երգեր: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը առաջիկայում կփորձի ներկայացնել, թե քաղաքական գործիչները ինչ ավտոմեքենաներ են վարում: Իսկ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է մաղթել անփորձանք երթեւեկություն ու էլ ավելի հարմարավետ եւ շքեղ մեքենաներ:

Նմանատիպ նյութեր