1079 դիտում
13:31 16-04-2014
Կապան համայնքում ստեղծվելու են համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ
Կապանի ավագանու հերթական նիստը կայացավ ապրիլի 15-ին, որը վարեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Նիստի սկզբում, ավագանին միաձայն համաձայնվեց քաղաքապետի առաջարկի հետ` օրակարգում ընդգրկված 13 հարցերին ավելացնել եւս մեկը` <<Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին>>:
Նիստի ընթացքում համայնքի ավագանու որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին նախկինում ընդունված որոշումներում եւ քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաժանման աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին` կառավարության կողմից տրամադրվող գումարների հաշվին:
Համայնքի բնակիչների, համայնքի տարածքում գործող հասարակական միավորումների մասնակցությունը համայնքային քաղաքականության մշակման եւ իրականացման գործում ապահովելու նպատակով Կապան համայնքում համայնքի ղեկավարին կից որոշվեց ստեղծել հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ՝ հանրային խորհուրդ, գեղարվեստական խորհուրդ եւ երիտասարդական խորհուրդ, որոնց նպատակն է համայնքային կառավարման մեջ բարձրացնելու քաղաքացիների ու հասարակական միավորումների ներառվածության աստիճանը:
Նիստի ընթացքում ավագանին միաձայն համաձայնվեց համայնքի սեփականություն հանդիսացող թվով 488 հենասյուները, որպես մալուխի անցկացման միջոց, 3 տարի ժամկետով օգտագործման իրավունքով վարձակալության տրամադրել <<ՅՈՒՔՈՄ>> ՍՊԸ-ին` 1 հենասյան համար ամսական վարձավճար սահմանելով 260 դրամ: Նիստին քննարկվեցին նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու, ուղղակի վաճառքով եւ հրապարակային սակարկություններով օտարելու մասին հարցեր: Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր: Օրակարգի բոլոր հարցերը համայնքի ավագանու կողմից հավանության արժանացան միաձայն:
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
19:24 26-12-2018
Տեղի է ունեցել ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2483 դիտում
12:08 14-08-2018
Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով
1668 դիտում
14:38 07-09-2019
Տեղի է ունեցել «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
487 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
541 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
658 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին