211652_close_icon
views-count1671 դիտում article-date 14:38 07-09-2019

Տեղի է ունեցել «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։ Նախարարը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների և ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն և գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտային խմբերի նպատակներն ու առաջնահերթությունները, խմբերի աշխատանքային կարգը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Նշվել է, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, որը կհամակարգի խմբի աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը խոսել է թվայնացման և էկոհամակարգի զարգացման ուղղությունների ու նպատակների մասին։ Նա նշել է, որ Հայաստանում թվայնացման որոշակի համակարգ արդեն կա, բայց աշխատանքներ են տարվում բարձրացնելու դրա որակն ու կիրառելիությունը, զարգացնելու թվային ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախատեսվող կրթական ծրագրերին։ Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 3000 մարդ Երևանից և նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերում։ Բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները ներկայացրել է ինտելեկտուալ սեփականության գծով մասնագետ Խաչիկ Պապանյանը։ Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության մեջ գիտության և տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից խոսել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։ Տեխնոլոգիական շուկաների զարգացման առաջնահերթություններին, հայկական ընկերությունների արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելուն, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադարձել է նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման և առաջընթացի համար։ Հանդիպման ավարտին նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և խորհրդակցական մարմնի համակարգողներին: Այլ մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր