211652_close_icon
views-count1341 դիտում article-date 19:24 26-12-2018

Տեղի է ունեցել ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, բարձր գնահատելով սննդամթերքի անվտանգության ոլորտում գիտության մասնակցությունն ու հասարակական սեկտորի վերահսկողությունը, ընդգծել է,- «Միայն մեր ներուժով խնդիրները լուծել գրեթե անհնար է և ձեզ հետ համագործակցությամբ շատ հարցեր առվել արդյունավետ ու արագ կարող են լուծվել: Մենք ի սկզբանե որդեգրել ենք տնտեսվարողին աջակցելու, ուղղորդելու, խորհրդատվությամբ օգնելու և նոր միայն վարչական պատասխանատվության ենթարկելու գործելաոճ»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: ՍԱՏՄ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միզոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, իրազեկման միջոցառումները, հետագա քայլերը: Թեմայի շուրջ ծավալված քննարկման ժամանակ Թռչնարտադրողների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցրել է, որ թռչնակերերի մեջ չկան հակաբիոտիկներ: Հասարակական խորհրդի անդամները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անսասնաբուժության ոլորտներում նախատեսվող մոնիտորինգային ծրագրերը, ինչպես նաև հետագա առավել արդյունավետ համագործակցության մեխանիզմները: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր