3883 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող չգործող ռեստորաններից մեկում՝ ցեմենտի բարակ շերտի տակ մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել։
Սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանն ասաց, թե իրենք տնօրենին պատկանող տարածք չեն մտել, չեն ստուգել։
Փոխարենը ոստիկանները մտնում և խուզարկում են շարքային բնակիչների բնակարանները՝ ջանալով այնտեղ Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութ հայտնաբերել։
Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ օրերս վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով թե անհարկի խուզարկությունները վախեցնում են իրենց երեխաներին։
Խոսելով այս մասին, Վ. Բաղյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Իրենք ուզում են, որ մենք թույլ տանք գնան և գողություն անեն, բայց դա քրեորեն պատժելի արաք է։ Հանդիպում եղավ քաղաքապետարանում, անձամբ հանդիպեցի, խոսեցի, մարդիկ հասկացան»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
63083 դիտում
20:56 09-03-2017
Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում. զինված անձինք սպառնացել են աշխատակիցներին
64117 դիտում
11:45 04-01-2022
Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան