211652_close_icon
views-count64003 դիտում article-date 11:45 04-01-2022

Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Սև Մանուկյան փողոցի 1-ին շենքի բակում կայանված Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արամ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան փորձել են պայթեցնել, ինչի արդյունքում մասամբ վնասվել է ավտոմեքենայի հետևի աջ հատվածը։ 

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա-ն աշխատում է «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր