63026 դիտում
20:56 09-03-2017
Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում. զինված անձինք սպառնացել են աշխատակիցներին
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի վարչական շենք են մտել 2 հոգի և հանքի տարածքում սպառնում են անվտանգության աշխատակիցներին:
Նրանց մոտ եղել է զենք և ներսում թաքնվել են: Նշված հանք է ժամանում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի գլխավորությամբ:
Պարզվում է, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում նշված հանքի գլխավոր ինժեների տեղակալ, Գեղարքունիքի Ծովակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հարություն Հարությունյանը, նույն հանքի էքսկավատորի օպերատոր, 35-ամյա Արգամ Զաքոյանը հանքախորշերից մեկի մոտ նկատել են 2 հոգու, որից հետո իրենց մոտեցել և զգուշացրել են նրանց, որպեսզի հեռանան, քանի որ կարճ ժամանակ հետո հանքախորշը փակվելու է:
Այդ ժամանակ, երբ էքսկավատորը մոտեցել է հանքախորշին, որպեսզի փակի այն, նրանցից մեկը ատրճանակի նմանվող առարկան պահել է Ա. Զաքոյանի ուղղությամբ և սպառնալիքներ տեղացել, սակայն, երբ նկատել են, որ աշխատակիցներ են մոտենում այդ 2 անձինք դիմել են փախուստի՝ հանքախորշի ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացրած Ս. Օդինցովը աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ
64018 դիտում
11:45 04-01-2022
Վարդենիսում պայթեցման միջոցով վնասել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ