211652_close_icon

Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ձեռք բերած ատեստատների, դիպլոմների ու բարձրագույն կրթության մասին. Aravot.am

views-count2189 դիտում article-date 00:01 07-03-2014
Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը պնդում է, որ ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ ատեստատները, դիպլոմներն ու կոչումներն են կեղծ, այլեւ՝ երկու որդիների, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/06/438109/]Aravot.am[/url]-ը: «Երեք տարի առաջ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարկադրել է Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին, որ նա հանցավոր ճանապարհով Կապանում մի օր չապրած, այդ դպրոցում մեկ դասաժամ, մեկ քննության չհաճախած ավագ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, դասարանից դասարան թռցնի եւ ատեստատ տա: Ձեւակերպումը՝ պաշտոնական կեղծիք, գնահատականները, ատեստատը, միասնական քննությունների մասնակցությունը՝ պաշտոնական կեղծիք: Այդ կեղծված բարձր գնահատականների ու առաջադիմության շնորհիվ որդուն ընդունել է տալիս Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Մինչդեռ նա վերջին տարիներին նույնիսկ դպրոց չէր հաճախում, ուրիշ կարեւոր գործերով էր զբաղված, մանավանդ Գորիսի օրիորդների ճակատագրերը հեղելով»,- պատմել է պարոն Հարությունյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/06/438109/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր