2096 դիտում
21:45 14-01-2022
ԿԳՄՍ-ն քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Անդրեասյանը:
Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարելի է ծանոթանալ այստեղ:
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
14:39 01-06-2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը․ ԿԳՄՍ փոխնախարար
Այս բաժնից
649 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1414 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա