Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել
Թուրքիայում «Ակոս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Էրգենեքոնի գործերով նոր դատախազ է նշանակվել, հաղորդում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=401]Ermenihaber.am[/url]-ը:
Նախկինում այդ երկու գործերով զբաղվում էր դատախազ Մուամմեր Աքքաշը, որի անունը կապված էր նաև դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի վարույթի հետ:
Աքքաշը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի նշանակվել Թեքիրդաղում: Աքքաշի հեռացումից հետո Էրգենեքոնի և Հրանտ Դինքի սպանության գործերը փոխանցվել են մեկ այլ դատախազի՝ Մուրադ Ինամին:
Մանրամասները՝ [url=Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել]այստեղ[/url]: