211652_close_icon
views-count1921 դիտում article-date 13:35 07-01-2021

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին պետծառայողի է ձերբակալել

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների, հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը: Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար։ Նշվում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։ Նշվում է, որ Դինքի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին։ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Նմանատիպ նյութեր