Մեծ Բրիտանիայում ջրհեղեղների հասցրած վնասի չափը ավելի քան 1 մլրդ դոլար է
Միացյալ Թագավորությունում փոթորիկների և ջրհեղեղների հասցրած վնասները ավելի քան 630 մլն ֆունտ են կազմում, հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով լոնդոնյան The Daily Telegraph պարբերականին։
«Հոկտեմբերից սկսած պարբերաբար տեղացող անձրևներից հետո այժմ հողը ջրով է հագեցած, այդ պատճառով որոշ շրջաններում առկա է ջրհեղեղի վտանգ»,֊ ասել է PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության ապահովագրության հարցերով գործընկեր Մուհամեդ Խանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան մասում առաջացած ծանր իրադրության պատճառով կայցելի ջրհեղեղից տուժած շրջաններ։ Այս մասին հայտնել է կառավարության ղեկավարի գրասենյակը: