Թրամփը Պուտինի հետ իր անձնական հարաբերությունները ֆանտաստիկ է որակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հարաբերությունները՝ դրանք որակելով ֆանտաստիկ և ընդգծելով, որ դա բխում է Միացյալ Նահանգների շահերից։
«Կարծում եմ՝ Պուտինի հետ ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ։ Դա շատ լավ է։ Ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ նաև (Չինաստանի) նախագահ Սի (Ծինփինի) հետ։ Դա լավ է, և դրա շնորհիվ մեր երկիրն անվտանգ է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
Թրամփի կարծիքով՝ Պուտինը լավ մարդ է և իրենց հարաբերություններն իսկապես շատ լավ են։
ԱՄՆ նախագահին հարցրել են՝ արդյոք Պուտինին համարում է Ամերիկայի բարեկամը։ «Ես չեմ կարող խոսել Ամերիկայի անունից», – պատասխանել է Թրամփը։