Արցախում հաշվում են ուժեղ քամու և կարկուտի հասցրած վնասի չափը. տեսանյութ
20 րոպե տևած կարկուտն ու քամին իսկական ավերածություն գործեցին Ասկերանի շրջանում: Շրջկենտրոնում քամին տանիքները պոկեց, գյուղերում` կարկուտը բերքը վնասեց: Քաղաքաշինության նախարարությունը քանդված տանիքն է սկսել նորոգել, իսկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հաջորդ կարկուտին են նախապատրաստվում: Մինչև հունիսի առաջին տասնօրյակը կարկտաբեր ամպեր դարձյալ կլինեն, թեև նախորդ տարվա համեմատ կարկտահարությունների դեպքերը նվազել են:
Արցախում 71 հակակարկտային կայան է աշխատում: Դրանք գործարկվում են Ստեփանակերտից: Փրկարար ծառայությունը հակակարկտային կայանների արդյունավետությունը բարձր է գնահատում: Ծառայության ահազանգման կենտրոնի պետն ասում է` վերջին կարկուտի դեպքում էլ վնասն անհամեմատ մեծ կլիներ, եթե կայանները չաշխատեին:
Պետությունը կարկուտից տուժած հողագործներին առայժ հստակ աջակցություն չի խոստացել: Օգնության ծավալը և ձևերը պարզ կլինեն, երբ ստեղծված հանձնաժողովները ճշտեն վնասի չափը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28733]armnewstv.am[/url]