211652_close_icon
views-count322 դիտում article-date 20:42 23-11-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Քաղաքացիների մոտ կա վստահության աճ պարեկների նկատմամբ․ ապացույցը քաղաքացի-պարեկ համագործակցությունն է, որի շնորհիվ պարեկները կանխել և շարունակում են կանխել քրեորեն պատժելի տարատեսակ հանցագործություններ ու հայտնաբերել օրինախախտներին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանին և ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ պարեկները պետք է շարունակեն ակտիվ համագործակցությունը քաղաքացիների հետ, քանի որ երբ քաղաքացին վստահում է Պարեկային ծառայությանը, տվյալ դեպքում՝ պարեկին, ապա դա իր դրական արդյունքն է տալիս առաջին հերթին հենց քաղաքացիների անվտանգության համար։

Միայն վերջին ամիսներին ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները ոչ միայն կանխել ու նախականխել են բազմաթիվ քրեորեն պատժելի արարքներ, այլև քաղաքացի-պարեկ շփման արդյունքում քաղաքացիների մոտ առաջացած մեծ վստահությունը Երևանի պարեկների նկատմամբ իր դրական արդյունքն է տվել. բազմաթիվ օրինախախտումների մասին քաղաքացիները տեղեկացնում են հենց պարեկներին և վերջինների կողմից արագ արձագանքումը տալիս  է իր դրական պտղուները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացի-պարեկ համագործակցության շնորհիվ, օրերս ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական տեղեկություններն են ստացվել, որ նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի Չեխովի փողոցում քաղաքացին կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը վթարային իրավիճակ է ստեղծել նաև մյուս վարորդների համար։

ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով Երևանի բնակիչ Հարություն Հ.-ն և նա ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ «վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կայանված տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ» և նրա նկատմամբ կիրառվել է 4 տուգանային միավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացին, վստահելով Պարեկային ծառայությանը, նրանց է տրամադրել նաև խախտումն արձանագրած տեսանյութը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև տեսանյութը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր