Կալիֆորնիայում անտառային հրդեհների հասցրած վնասի չափը գնահատվել է մոտ 1 մլրդ դոլար
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնած անտառային հրդհները էական վնաս են պատճառել, հաղորդում է Associated Press-ը։
Մասնագետների հաշվարկով՝ վնասի չափը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար։
Հայտնի նաև, որ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար տուն և այլ շինություններ։ Իշխանությունները չեն բացառում, որ վնասի չափը կարող է ավելանալ։
Ներկա պահին հայտնի է, որ զոհվել է 42 մարդ։ Նշվում է նաև, որ հրդեհները 1984 թվականից մինչ այսօր արձանագրված ամենախոշոր հրդեհներն են եղել։