ԱՄՆ֊ում ձնաբքի հասցրած վնասի չափը 15 մլրդ դոլար է
ԱՄՆ֊ում նախորդ տարվա դեկտեմբերից շարունակվող վատ եղանակային պայմանների հետևանքով պետությունը ավելի քան 15 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Ինչպես պարզաբանել է տնտեսագետ Քրիս Քրիսթոֆերը, բիզնեսի ոլորտում կրած վնասի չափը ավելի շատ է, քանի որ նվազում է առևտուրը և արտադրական աշխատանքը։ Նա ընդգծել է, որ վնասի մի մասը ձնաբքից հետո ակտիվ աշխատանքով է փոխհատուցվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13֊ին ԱՄՆ֊ում վատ եղանակների հետևանքով մոտ 6,5 հազար չվերթ է հետաձգվել։ Աղետի հետևանքով 17 մարդ է մահացել, որոնցից մի քանիսը՝ ՃՏՊ֊ների հետևանքով։