211652_close_icon
views-count436 դիտում article-date 18:17 23-11-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1-ին նրբանցքի 47/1 հասցեում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է, ինչի հետևանքով սկսվել է արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Հրշեջները իրականացրել են հերթապահություն և օգնել են հեղուկի տեղափոխմանը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր