211652_close_icon
views-count361 դիտում article-date 22:47 19-11-2026

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով, գրում է Ermenihaber-ը։

Գյուլերի խոսքով՝ մինչև սեփական արտադրության կործանիչների անհրաժեշտ քանակի ապահովումը Թուրքիան շարունակելու է իր ռազմաօդային ուժերը համալրել արտասահմանյան արտադրության ինքնաթիռներով։

Այս համատեքստում ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայի համար արտադրված 6 հատ «F-35» կործանիչների մատակարարման շուրջ, իսկ «F-16 Block 70» կործանիչների ձեռքբերման ծրագիրը շարունակում է իրականացվել։ 

Միաժամանակ Մեծ Բրիտանիայից նախատեսվում է ձեռք բերել 20 «Eurofighter Typhoon» կործանիչ և 12 «C-130J» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Վերջիններիս առաջին երկու միավորները Թուրքիան ակնկալում է ստանալ 2026 թ. վերջին։

Նախարարը նաև նշել է, որ արագացվելու են «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ), անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ տեղական պաշտպանական նախագծերի աշխատանքները։

 

Նմանատիպ նյութեր