Արմավիր քաղաքում 10 օր է դիտահորից թափվող կեղտաջուրը ճանապարհը վերածել է սահադաշտի, ինչի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, իսկ մարզպետը, ով այդ հատվածով է աշխատանքի գնում, կամ չի տեսնում, կամ էլ հոտը քթին չի առնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի ապակիների գործարանի մոտ, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, իսկ դիտահորից դուրս եկող կեղտաջուրը տարածքը օրվա ցուրտ ժամերին վերածում է սահադաշտի, ինչի պատճառով էլ տեղի են ունեցել և գուցե շարունակեն տեղի ունենալ ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր այդ ճանապարհով է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վաղ առավոտյան գնում մարզպետարան և աշխատանքից հետո այդ ճանապարհով երեկոյան կամ կեսգիշերին մոտ վերադառնում տուն։ Զարմանալի է, որ մարզպետը կամ չի տեսնում այդ վիճակը, կամ չի զգում գարշահոտը, հակառակ դեպքում մի քանի ժամը բավական է, որպեսզի հանձնարարական տա Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի խնդիրը վերացնեն։ Ու այդ դեպքում հազարավոր վարորդներ ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս ամենավերջին հայհոյանքները չեն ուղղի պատասխանատուների հասցեին։
Այդ հատվածում արդեն մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել ու պատճառը կեղտաջրերից առաջացած սառած ճանապարհն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։