Իբրահիմովիչը կարող է հոլիվուդյան մեծագույն դերասան դառնալ. Ռայոլա
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ Զլատանը կարող էր փայլուն հաջողությունների հասնել Հոլիվուդում: Ռայոլան նման եզրահանգման է եկել, երբ Youtube-ում դիտել է ֆուտբոլի մասնակցությամբ Volvo-ի գովազդը:
« Գովազդը զարմանալիորեն գեղեցիկ է ստացվել: Այն արժանի է «Օսկարի»: Նման տեսահոլովակը մեծ ասպարեզ է բացում Զլատանի համար: Ես համոզված եմ, որ նա օսկարակիր կդառնա, եթե ֆուտբոլային կարիերայից հետո որոշի դուրս գալ կինոսապարեզ: Նա կարող է հոլիվուդյան մեծագույն դերասան դառնալ»,-ասել է Ռայոլան: