Մինո Ռայոլա. Եթե Իբրահիմովիչը որոշի ավարտել կարիերան, բանտ կնստեցնեմ
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Ներկա պահին Զլաթանի համար կարևորը մրցաշրջանը լավ ավարտելն է: Չեմպիոնների Լիգայում արդյունքները նրա ապագայի համար որոշիչ չեն դառնա:
Եթե Զլաթանը չի ցանկանում խաղալ իր համար, ապա թող հանուն ինձ խաղա: Եթե նա հեռանա ֆուտբոլից, ապա դա նույնն է, որ ինչ-որ մեկը գողանա «Մոնա Լիզան»:
Եթե նա հանկարծ որոշի ավարտել կարիերան, նրան բանտի մեկուսարանում կփակեմ ու այնքան կնստի, մինչև չփոշմանի: Անկեղծ ասած, Զլաթանի հեռանալը կդառնար հանցագործություն ընդդեմ մարզական հանրության», ասել է Ռայոլան: