Մինո Ռայոլա. Իբրահիմովիչը հավանաբար մեկ տարի էլ կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել շվեդ խաղացողի ապագայի վերաբերյալ:
«Հավանականությունը մեծ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» ևս մեկ մրցաշրջան կմնա: Պայմանագրում երկարաձգելու մասին կետ կա, այնպես որ մեր և ակումբի ղեկավարության համար որևէ նոր բան չկա: Երկու կողմն էլ գոհ են դրանից:
Այնպես որ, պետք է հարցը լինի ոչ թե «եթե», այլ` «երբ»: Զլաթանը նախկինի պես այրվում է խաղալու և հաղթելու համար: Եթե նա զուտ փողի ետևից գնար, ապա «Մանչեսթերում» չէր լինի», ասել է Ռայոլան:
Նշենք, որ ամռանը Իբրահիմովիչը մանկունյանցիների հետ կնքել էր պայմանագիր` 1+1 ձևաչափով: