211652_close_icon
views-count5140 դիտում article-date 20:52 31-01-2014

ՄՄ–ն հնարավորություն կտա, որ «արտադրենք ոչ թե 10, այլ 110 հատ». Աշոտ Աղաբաբյան. Tert.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ բարեգործությունը, մարդուն օգնելը հոգու հանգստություն է՝ նշելով, որ իր բարեգործությունների մասին ինքը չի բարձրաձայնում։ ««Կարգին» Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր»,– [url=http://www.tert.am/am/news/2014/01/31/ashot-aghababyan/]Tert.am[/url]-ի զրույցում ասել է նա։ Տարածաշրջանային զարգացումների մասին ասում է, որ լրիվ անկախ երկրներ առհասարակ չկան, իսկ ՄՄ–ն ՀՀ–ին հնարավորություն է տալիս, որ «արտադրենք ոչ թե 10, այլ 110 հատ»: [b]-Պարոն Աղաբաբյան, դերասան «Կարգին» Հայկոն բարեգործություն է անում՝ 1 տարի պետք է անապահովներին կերակրի, ինչից հետո հնչեց առաջարկ, որ թող մեր օլիգարխները օրինակ վերցնեն նրանից: Ազգային ժողովում հայտարարագրված դոլարային, նաև «եվրոյային» միլիոնատերեր են...[/b] -Ինչու՞ դրամային չէ, որ դոլարային, եվրոյային…Ինչո՞ւ եք այդքան կոպիտ վերաբերում դրամին: Ու ասեմ, որ իմ բարեգործությունները, որ բարձրացնեմ վերև, «Կարգին» Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր: Բայց ես չեմ արտահայտվում, ես ցույց չեմ տալիս: Մեզ պետք չէ, որ մենք Ձմեռ պապի դառնանք, եսիմ ինչեր անենք, որ մեր անունը բարձրանա: Դա քո հոգու հանգստությունն է, մարդու օգնելը: Հասկանում ե՞ք, Հայկոն մինչև էսօր չգիտի՝ վատությունն ի՞նչ բան ա: Անում են վատությունն ու անցնում էն կողմ, իսկ մենք վատություն չենք անում, մենք ընդամենը կարող ա Հայկոյի լավությունից անենք: Ես չեմ ասում, որ Հայկոն լավություն չի անում, բայց երբ որ լավություն ես անում, պիտի վատության արդյունքն էլ իմանաս: -[b]Այսինքն՝ Դուք վարվում եք այնպես, ինչպես Աստվածաշնչում, երբ անում ես ու չես բարձրաձայնում… Բայց նախընտրական շրջանում երբևէ չի՞ եղել, որ արել և ներկայացրել եք:[/b] -Ես ընդհանրապես չեմ արտահայտվում: [b]-Իսկ լավ չի՞ լինի, որ Հայկոյից ԱԺ որոշ պատգամավորներ օրինակ վերցնեն:[/b] -Իհարկե լավ կլինի: Հայկոն լավ բան է անում, բայց իրեն մի համեմատեք էդ մարդկանց հետ, Հայկոյի տասը մատը… իր մատերը տասը հատ են, բայց կարող է՝ մի հատ օլիգարխի մատերը 1000 հատ են, բայց 10 հատ ա անում: [b] -Տասը մատի չափով է անում:[/b] -Պետք չէ ռեկլամ անել սրան, նրան: Բոլորն իրենց չափով են անում, ես չեմ կարծում, որ որևէ հարուստ մարդ ինքը բարեգործություն չի անում: Նայած՝ ով ինչքան է ցույց տալիս, բարեգործը պետք է իրա համեստ գործը անի: [b]-Պարոն Աղաբաբյան, իբրև պատգամավոր, իբրև նախկին ազատամարտիկ ի՞նչ եք զգում, երբ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում է, որ Հայաստանը ներկայումս ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններ չի վարում, իսկ ՄՄ-ի մեջ մտնելուց հետո էլ արդեն որպես առանձին երկիր բանակցություններ չենք կարող վարել, այլ միայն ՄՄ-ն ունի ԵՄ-ի հետ բանակցելու իրավասություն:[/b] -Իսկ ինչո՞ւ պետք է ես տենց բարդ վերցնեմ խնդիրը: Ու ասեմ, որ ընդհանրապես աշխարհում տենց լրիվ անկախ երկիր չկա, ԱՄՆ-ը նույնիսկ տենց անկախ երկիր չէ, ու մենք ուզում ենք անկա՞խ լինենք: Տնտեսական փոխհարաբերություններն էնպիսին են, որ այսպես թե այնպես առաջանում է կախվածություն և ըստ որում՝ փոխշահավետ: Ինչ վերաբերում է, որ եվրոպական տարածքների հետ չենք կարող շփվել, ինքը սխալվում է, ոչ թե սխալվում է, այլ չի մեկնաբանում, որ ուրիշ գներ, ուրիշ փոխհարաբերություններ են, բայց ինչպե՞ս կարող ենք փոխհարաբերություն չունենալ Եվրոպայի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ` [url=http://www.tert.am/am/news/2014/01/31/ashot-aghababyan/]այստեղ:[/url] Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր