211652_close_icon
views-count13017 դիտում article-date 10:29 04-10-2018

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արմեն Աշոտյանի տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, չեն հաստատվում: «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»,– գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր