211652_close_icon
views-count1242 դիտում article-date 12:05 31-01-2014

Ոստիկանության Վաղարշապատի և Սևանի բաժիններում որսորդական հրացաններ են հանձնել

Հունվարի 29-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Տիգրան Մ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր