211652_close_icon
views-count1547 դիտում article-date 21:43 05-11-2019

Ատրճանակ, հրացաններ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բնակչության շրջանում կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։ Ոստիկանության Թալինի բաժին եկած 54-ամյա տղամարդը, որը Կանչ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց դետոնացիոն քուղով նռնակ ու ինքնաձիգի 120-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը գտել է իրենց հացատնից։ Ոստիկանության Վարդենիսի բաժնում օրերս արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Գեղաքար գյուղի 61-ամյա բնակիչը կամավոր հանձնեց ակոսափող հրազեն ու փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ որդուն։ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ապրող 20-ամյա մի երիտասարդ էլ Վարդենիսի բաժին բերեց գործարանային համարով «ԻԺ» հրացան ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Սիսիանի բաժնում։ Սիսիանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ բաժին բերեց ինքնաշեն ատրճանակ՝ նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան տանիքը վերանորոգելիս։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր