211652_close_icon
views-count1137 դիտում article-date 13:58 19-02-2015

Կամավոր հանձնել են որսորդական հրացաններ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Սամվել Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Գալուստ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** 1977 թ. ծնված Արամայիս Գ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 4, 5.45 մմ տրամաչափի 3 և հրացանի 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր