Մարզվել անհրաժեշտ է դպրոցական տարիքից, բայց, առաջին հերթին պետք է կրակել սովորել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, գիտի, որ մարզվել պետք է դպրոցական տարիքից, սակայն, անհասկանալի հանգամանքներից ելնելով որոշել է դպրոցահասակներին նախ կրակել սովորեցնել։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին ՀՀ պետբյուջեից 663 հազար դրամ է հատկացրել արտադպրոցական դաստիարակության համար։ Հավանաբար այս որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ գլխ. վարչության թրաֆիքինգի վարչության նախկին պետ Նազարեթ Մնացականյանը (Քյանքյուլ), որը անհասկանալի պատճառներով դարձավ ՀՀ-ում սպորտի ոլորտի պատասխանատուներից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։