211652_close_icon

Թշնամու գնդակից զոհված Գրիգորը կյանքում էլ էր պատերազմում՝ նա դպրոցական տարիքից աշխատել էր, որ ընտանիքը պահի. խոնարհվում ենք

views-count22969 դիտում article-date 14:25 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գրիգոր Հարությունյանը կյանքում էլ էր պատերազմում, բայց կյանքը տվեց հանուն հայրենիքի՝ թշնամուն հայրենի հողից հետ շպրտելով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները: Գրիգորը դեռ տարիներ առաջ էր զրկվել հորից և ապրում էր մոր եւ եղբոր հետ եւ դպրոցական տարիքից աշխատել էր, որ ընտանիքին պահի: Բայց չնայած ծանր ապրելակերպին, միշտ կատակներ էր անում եւ ուրախացնում բոլորին: «Ամբողջությամբ դրական էներգետիկա էր գալիս նրանից»,- ավելացրեցին հարազատները: Երևանի թիվ 127 ավագ դպրոցը եւս, որտեղ սովորել է Գրիգորը, որոշել են նրա անունով սենյակ անվանակոչել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Գրիգոր Հարությունյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Հարությունյան Գրիգոր Գևորգի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 17: 00 Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00 Հասցե`ք.Երևան Մալաթիա Սբ.Աստվածածին եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր