Հակառակորդի գնդակից զոհված 18-ամյա Կարենն ընտանիքի միակ տղան էր. նա դեռ դպրոցական տարիքից է աշխատել, որ ընտանիքին օգնի
Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորումից զոհված 18-ամյա Կարեն Աքուլյանը Վանաձորից էր, ընտանիքի միակ տղան: Իրենից մեծ երկու քույր ունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին հարազատները:
Նրանք Կարենի մասին շատ ասելիք ունեին, բայց կորստյան ցավը այնքնան մեծ էր, որ անգամ տղամարդիկ չէին կարողանում արտահայտվել: Պատմեցին, որ Կարենը անապահով ընտանիքից էր եւ անգամ դպրոցական տարիքից էր աշխատում, որ ընտանիքի ապրուստը որոշ չափով հոգա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: