211652_close_icon
views-count864 դիտում article-date 18:08 29-01-2014

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Ճանապարհաշինարարների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է ցանկացած տեսակի ավտոմեքենաների համար: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր