211652_close_icon
views-count40646 դիտում article-date 12:09 15-01-2014

Ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արարատի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ճանբարակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր