ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
                        ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է: 
Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 
 
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

